«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն, ով իր թիմի կազմում առաջին անգամ մասնակցեց «Քուինս Պարկ Ռենջերս»-ի դեմ խաղին, մեկնաբանել է խաղն ու աջակցության համար շնորհակալություն հայտնել երկրպագուներին:
Հիշեցնենք, որ «Յունայթեդ»-ը 4:0 հաշվով ջախջախել է մրցակցին, իսկ Ֆալկաոն դուրս է եկել փոխարինման 67-րդ րոպեին:
«Շատ ուրախ եմ, որ անցկացրեցի իմ առաջին խաղը և ուրախ եմ այն աջակցության համար, որ ստանում եմ այստեղ գտնվելու առաջին իսկ օրվանից», – նշել է Ֆալկաոն: