Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդտը հայտարարել է իր հրաժարականի մասին: Դա տեղի է ունեցել  խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների հայտնի դառնալուց հետո, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը : Ըստ այդ արդյունքների՝ Ռեյնֆելդտի կուսակցությունը և «Դաշինք հանուն Շվեդիայի» աջակենտրոն կոալիցիան մեծամասնություն չեն կազմել:

«Շվեդիայի ժողովուրդը կատարել է իր ընտրությունը: Վաղը ես իմ կառավարության հրաժարականի դիմումը կներկայացնեմ», — հայտարարել է վարչապետը:

Նա նշել է նաև, որ կհեռանա կուսակցության առաջնորդի պաշտոնից:




Լրահոս