“Սասուն ջան քեզ հետ ծեծվել ենք, քեզ հետ ջարդվել ու պատրաստ ենք քեզ հետ մինչև վերջ պայքարել “,- Ջրառատ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչ Սասուն Միքայելյանին ջերմորեն դիմավորեցին Ջրառատցիները: Հանդիպմանը ներկա քաղաքցիները հույս հայտնեցին, որ իրենց սպասումները և ակնկալիքները կիրականանան և իրենց պահանջներն և հուզող հարցերն լուծում կստանան: Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսի ընդդիմադիր դաշինքի անդամ Սասուն Միքայելյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է թիվ 25 ընտրատարածքում, որը գտնվում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: Տեղեկացնենք, որ նույն ընտրատարածքում առաջադրվել են նաև “Բարգավաճ Հայաստան” կուսակցության անդամ Դավիթ Քոչարյանն:




















































































