Նոր դրամահավաք Հայաստանում` եզդիների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երեք օր է` եզդի ժողովուրդը կրկին շրջում է հանրապետության մի շարք մարզերում և համայնքներում` Սինջարում ցեղասպանության ենթարկվող եզդիներին օգնելու համար դրամահավաք իրականացնելու նպատակով:

Ինչպես Armlur.am-ին տեղեկացրեց «Միդիա Շանգալ» եզդիների միության ՀԿ նախագահ Ամո Շարոյանը, շատերն են պատրաստակամություն դրսևորում և յուրաքանչյուրն իր հնարավորությունների սահմաններում օգնություն է ցուցաբերում:

«Սեպտեմբերի 12-ին Ազատության հրապարակից ջահերով երթ ենք կազմակերպել` «Ոչ ցեղասպանությանը» խորագրով: Եվ երթի դիմացից 40 ջահերով էին առաջ գնում, որը սպանդի 4o օրն է խորհրդանշում: Երթին մասնակցում էին նաև հայ բազմաթիվ երիտասարդներ: Իսկ հաջորդ օրը Երևանում դրամահավաք է իրականացվել, և գումարի չափը սպասվածից շատ է եղել, ինչն, իհարկե, գոհացնող է: Այս պահին ահագին մեծ գումար ունենք հավաքած: Հիմա խնդիրը ուղարկելն է, սակայն համոզված ենք, որ նաև ուղարկելու միջոց կգտնվի»,- տեղեկացրեց Ամո Շարոյանը` հավելելով, որ ցեղասպանությունը շարունակվում է, կանայք և երեխաները ստրկացվում են:

«Միդիա Շանգալ» ՀԿ նախագահի փոխանցմամբ` Սինջարի եզդիները ևս արդեն սկսել են սպանել Իրաքում իրենց նկատմամբ ոտնձգություններ իրականացնողներին և ցեղասպանության ենթարկողներին: Ամո Շարոյանը կես կատակ կես լուրջ նշեց, որ եթե իսլամիստները ցանկանում են գնալ դրախտ, նրանք օգնում են այդ գործընթացին:




Լրահոս