Այսօր Երևանում կայանալիք գալա համերով մեկնարկելու է Սանկտ Պետեբուրգի օրերը: Մինչև ապրիլի 28-ը նախատեսված է Երևանում իրականացել մի քանի միջոցառումներ: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այսօր Ռուս-հայկական սլավոնական համալսարանում Սանկտ Պետերբուրգի և Երևանի ԲՈՒՀ–երի ներկայացուցիչների մասնակցությամբ կայանալու է կլոր սեղան, Երևանի քաղաքապետարանում` “Սանկտ Պետերբուրգի և Երևանի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըե թեմայով։
Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվելու է “Շեքսպիրը փոփոխական աշխարհում” ցուցահանդես: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում Դրամատիկակա թատրոննների դերասանների համար ՌԴ ժողովրդական արտիստ Եվգենիյ Լեոնով–Գլադիշևի անցկացնելու է մաստեր կլասս: Վաղը Սանկ Պետերբուրգի պատվիրակությունը այցելելու է նաև Ծիծեռնակաբերդ:
Հիշեցնենք, որ ապրիլի 5-7-ը Երևանում անցկացվել են Մոսկվայի օրեր: