ԵԱՀԿ-ն Լեռնային Ղարաբաղի հարցով ինտենսիվ բանակցությունների կոչ է արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ-ն հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը կմասնակցեն ինտենսիվ բանակցություններին: Նման կոչով հանդես է եկել ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերը՝ իր վերջերս տարածաշրջան այցի ժամանակ: Այս մասին Trend-ին ասել է նրա անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Նրա խոսքով՝ դրական է գնահատվում այդ գործընթացի առաջխաղացման համար կողմերի ցանկացած նախաձեռնություն և ջանք:

ԵԱՀԿ-ն հակամարտող կողմերին ներկայացրել է իր առաջարկներն ու կոչ արել անցնել ինտենսիվ բանակցությւոնների: «Հիմա կողմերը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն գործընթացի դրական տեղաշարժի համար»,- ասել է Կասպրշիկը:

Նա նաև դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները Սոչիում ու Ուելսում և հույս հայտնել, որ այդ երկխոսությունը կշարունակվի նաև Ֆրանսիայի նախագահի հրավերով հանդիպման ժամանակ:




Լրահոս