Երեւանում շարունակվում են երթեւեկության վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկների եւ արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես. 2012-ի ապրիլի 20-ից գործարկվել են Երեւան քաղաքում նոր տեղադրված երթեւեկության արագության վերահսկողության արագաչափ սարքերը, որոնք տեղակայված են Դավիթաշենի կամրջի վրա, Եղվարդի եւ Աշտարակի խճուղիներում, Արցախի, Դավիթ Բեկի, Քոչինյան, Ռուբինյանց, Բաբաջանյան, Շիրակի եւ Սարալանջի փողոցներում: Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:
Երեվանի փողոցներում շարունակվում է տեսախցիկների տեղադրումը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ