Խմբագրման կարիք ունի ոչ միայն ԱԺ-ն, այլ նաև մնացած բոլոր ոլորտները. այսօր կայացած քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց “168 ժամ” թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը՝ անդրադառնալով իր՝ “Միասին խմբագրենք Ազգային ժողովը” կարգախոսին: Նրա խոսքով՝ տարեցտարի ԱԺ-ն դառնում է ավելի գորշ ու անդեմ, որոշ պատգամավորներ այնտեղ աշխատանքի են գնում ստիպողաբար: “Կարծում եմ՝ այնտեղ անելիք ունեմ”,- ասաց Սեյրանյանը: Խմբագիրը նշեց՝ բանավեճի քաղաքակիրթ այլ տարբերակ, քան դեբատներն են, ինքը չգիտի: “Միաժամանակ գիտակցում եմ, որ հիմնական պայքարը լինելու է իմ ու ՍԱՍ-ի Արտակի միջև: Կարող եմ նրան հրավիրել բանավեճի, բայց որևէ մեկն իմ հրավերներին այս պահի դրությամբ չի արձագանքում”,- ասաց նա:
Կարծում եմ՝ այնտեղ անելիք ունեմ. Սաթիկ Սեյրանյան
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ