Մեքսիկայի Չիհուահուա քաղաքի Little Pascuala կոչվող հարսանեկան իրերի վաճառքի խանութի ցուցափեղկում մանեկանի փոխարեն 75 տարվա վաղեմության դիակ է կանգնեցված: Քաղաքի բնակիչների հավաստմամբ` խանութի նախկին սեփականատերը 75 տարի առաջ չի ցանկացել թաղել իր միակ դստերը: Նա պարբերաբար խնամել է աղջկա դին եւ վրան հարսանեկան զգեստներ հագցրել:
Միլիոնավոր զբոսաշրջիկներ են ժամանում Չիհուահուա` այս ուշագրավ մանեկենը տեսնելու համար: Այդուհանդերձ մի շարք փորձագետների կարծիքով` նման բան հնարավոր չէ, քանի որ մարդու դին հնարավոր չէ այդքան երկար այնպես պահել, որ դրա արտաքին տեսքն անթերի լինի: Փորձագենտների համոզմամբ` սա պարզապես առասպել է, որին քաղաքի բնակիչները հավատում են: