«Եթե ատամներս չեմ կարում սարքեմ, Ս. Սարգսյանին ի՞նչ ասեմ» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ագաթանգեղոսի փողոցում, որն ընկած է Երևանի՝ այլևս գոյություն չունեցող կրկեսից մինչև Այրարատ կինոթատրոնին հարակից հատված, տարիների ընթացքում բանվորական աշխատուժի հավաքատեղիից աշխատավայրի է վերածվել:

Ամեն առավոտ այստեղ է հավաքվում շուրջ 200 մարդ, որոնք մոտ 5000 դրամ օրավարձի դիմաց ամենատարբեր աշխատանքներ են կատարում: 100-120 մետր երկարությամբ փողոցի երկու մայթն էլ օրվա հիմնական ժամերին անանցանելի է լինում: Մարդիկ այստեղ ավելի շատ սպասում են, քան աշխատանքի առաջարկ ստանում:

Հավաքավածներն Armlur.am-ի տեսախցիկից խուսափում էին՝ խոստովանելով, թե անպատվաբեր աշխատանք են կատարում և աշխարհով մեկ խայտառակվել չեն ուզում: Ավելին, բանվորական աշխատուժի վարձատրության չափը, չնայած չի փոխվել, բայց, նրանց հավաստմամբ, 5000 դրամ օրավարձն այլևս առաջվա «ուժը» չունի:

Մեր զրուցակիցը, ով, ինչպես պարզվեց, նախկին ազատամարտիկ է, խոստովանեց, որ 22 տարի ապրում է վարձով, բայց չնայած կարիքին՝ այդ ընթացքում գոնե ատամնաբույժի չի հասցրել գնալ ու իր կյանքից այնքան դժգոհ է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ոչինչ չունի ասելու:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում.




Լրահոս