Կնոջ մահը` ամուսնու ինքնասպանության պատճառ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Արագածոտնի Թաթուլ գյուղում ինքնասպանություն է գործել 54-ամյա Վաղինակ Գրիգորյանը:

Ինչպես Armlur.am-ին տեղեկացրեց Թաթուլ համայնքի ղեկավարը Արմեն Հարոյանը, ինքնասպան եղածը նախորդ տարի` կնոջ մահից հետո, բոլորից մեկուսացել էր, գյուղում ոչ մեկի հետ չէր շփվում և տանից բացարձակապես դուրս չէր գալիս:

«Ինքն իրա գործին գիտակ մեխանիկ էր: Լավ տեխնիկա ուներ, աշխատում էր: Բայց կնոջ մահից հետո չէր հանում, չէր աշխատացնում: Իրա անասուններով ու հողերը մշակելով էր ապրում»,- տեղեկացրեց համայնքապետը` հավելելով, որ Վաղինակ Գրիգորյանը երեք երեխա ուներ, որոնցից երկուսը` ավագ որդին և դուստրը, ամուսնացած են, իսկ փոքր որդին վերջերս է վերադարձել Ռուսաստանից և բնակվում էր նրա հետ:

Արմեն Հարոյանի փոխանցմամբ` որդին ինքնասպան եղած հորը հայտնաբերել է իրենց տան երկրորդ հարկում:




Լրահոս