Ընկերվար Միջազգայնականի (Սոցինտերն) ԱՊՀ, Կովկասի եւ Սեւծովեան յանձնախմբի հերթական ժողովը այս անգամ տեղի է ունենում Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, այդ երկրի Համազգային Ընկերվար Ժողովրդավար կուսակցութեան հիւրընկալութեամբ:
Ժողովին մասնակցում են ներկայացուցիչներ Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Ղազախստանի, Հայաստանի, Տաճիկիստանի, Ադրբեջանի եւ Հունգարիայի կուսակցութիւններից: Ներկայ է նաեւ Ընկերվար Միջազգայնականի գլխաւոր քարտուղար Լուիս Այալան: Ժողովին մասնակից ՀՅԴ պատուիրակութեան կազմում են ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը, ով համանախագահում է նիստը, եւ ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրոյ Մանոյեանը: Ժողովի միւս համանախագահն է Ալեքսանդրա Դոբոլին (Հունգարիա): Ժողովին ողջույնի խօսքով հանդես եկաւ Ղազախստանի Համազգային Ընկերվար Ժողովրդավար կուսակցութեան ղեակավար Ժարմախան Տույաքբայ (Zharmakhan Tuyakbay):
Ժողովի առաջին օրակարգը վերաբերվում է տարածաշրջանում հակամարտութիւններին եւ խաղաղութեան որոնման ճիգերին: Գլխաւոր թեման Ուկրաինայում իրադարձութիւններն են: Ելոյթ ունեցան Ուկրաինայի Ընկերվար Ժողովրդավար, «Արդար Ռուսաստան», ՀՅԴ (Արմէն Ռուստամեան) եւ այլ կուսակցութեիւնների ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ Ընկերվար Միջազգայնականը (Socialist International) ընկերվար-ժողովրդավարական, ընկերվարական եւ աշխատավորական կուսակցություններ համախմբող համաշխարհային կառույց է: Այն համախմբում է բոլոր մայրցամաքներից ավելի քան 140 երկրների 170 քաղաքական կուսակցութիւններ եւ կազմակերպություններ: ԱՊՀ երկրների կուսակցություններից Հայ Յեղափոխական Դաշնակցությունն լիիրաւ անդամի կարգավիճակ ունեցող առաջին կուսակցությունն է:
ՀՅԴ Բյուրոյի անդամ Մարիո Նալպանտյանը փոխնախագահ է, իսկ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը՝ ԱՊՀ, Կովկասի եւ Սեւծովյան երկրների հանձնախմբի համանախագահ: ՀՅԴ համապատասխան կառույցները լիիրավ անդամ են Կանանց Ընկերվար Միջազգայնականին (SIW) եւ Ընկերվար Երիտասարդների Միջազգային Միության (IUSY):