Ինչպե՞ս եք նշել Խաչվերացը. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվա կիրակին հայկական տոնացույցում դարձյալ առանձնացավ եկեղեցական տոնով: Այս անգամ հինգ տաղավար տոներից վերջինն էր` Խաչվերացը:

Թե ինչպես են նշել մեր հայրենակիցներն առաքելական եկեղեցու այս տոնը, Armlur.am-ն այսօր հետաքրքրվեց` նշված հարցով դիմելով երևանցիներին:

Պարզվեց, որ մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը գիտի տոնի մասին, այս կամ այն կերպ նշել է, սակայն բացարձակապես տեղյակ չէ տոնի խորհրդից:

Քիչ չէին նաև աթեիստները, ովքեր անկեղծանում էին, որ ո՛չ տոնի խորհրդից էին տեղյակ, ո՛չ էլ նշել են այն:

Խաչվերացը նշողները հայտարարում էին, թե եկեղեցի կցանկանային գնալ, սակայն այս կամ այն պատճառներով դա նրանց չի հաջողվել, թեև մեր զրուցակիցների մի մասին հանդիպեցինք Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկում` գործող եկեղեցու հարևանությամբ:

Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս