Հայտնի անգլիացի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը կոչ է արել շոտլանդացիներին դեմ քվեարկել Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվեում:
«Ես անկեղծորեն հույս ունեմ, որ դուք կողմ կքվեարկեք մեր միջև պատմական կապի շարունակմանը: Այս կապն արդեն մի քանի տարի բերում է իր պտուղները»,-գրել է Բեքհեմը բաց նամակում, որը հրապարակվել է Let’s stay Together («Մնանք միասին») արշավի շրջանակներում:
Մեծ Բրիտանիայից Շոտլանդիայի անկախության վերաբերյալ հանրաքվեն կանցկացվի սեպտեմբերի 18-ին: