
Մտավոր սեփականության համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպված ասուլիսի ժամանակ Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ Անդրանիկ Խաչիկյանը ասաց, որ 2012 թվականին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արդեն ստացել է գյուտերի գրանցման 54 հայտ: Շեշտելով, որ դա այդքան էլ շատ չէ: “Մենք ճգնաժամի ժամանակ ստանում էինք հավերժական շարժիչների վերաբերյալ գյուտերի հայտեր, այսօր շատ ստանում ենք շինարարության, առողջապահության խնդիրների լուծման և տեխնիկական ֆիզիկայից և քիմիայից գյուտերի հայտեր”,-տեղեկացրեց Խաչիկյանը: Նշենք, որ գյուտի գրանցման հայտ ներկայացնելու համար վճարն 8500-20000 դրամ է: