«Պանատինաիկոս»-ի դեմ խաղն առանձնահատուկ է լինելու. Բերեզովսկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի «Դինամո»-ի դարպասապահ Ռոման Բերեզովսկին կիսվել է Եվրոպայի լիգայի առաջին խաղի սպասումներով:

Հիշեցնենք, որ մայրաքաղաքային ակումբը սեպտեմբերի 18-ին արտագնա կխաղա հունական «Պանատինաիկոս»-ի դեմ:

«Զրուցել եմ Հայաստանի հավաքականում իմ թիմակից Գևորգ Ղազարյանի հետ, ով խաղում է հունական «Օլիմպիակոս»-ում: Նա մի շարք հետաքրքիր բաներ է պատմել. օրինակ, որ այդ ակումբի կազմն այս ամառ էականորեն բարելավվել է: Իսկապես, Հունաստանում շատ զգացմունքային են երկրպագում:

Զգում եմ, որ այդ խաղն իսկապես առանձնահատուկ է: «Դինամո»-ն նախկինում երբեք չի խաղացել Եվրոպայի լիգայում: Մեծ ցանկություն կա լավ սկսել խմբային փուլը, իսկ հետո հեշտ կլինի», – նշել է Բերեզովսկին:

 




Լրահոս