![](https://armlur.am/wp-content/uploads/2012/04/26//23130.jpg)
Գերմանիայի նախագահ Իոահիմ Գաուկը չեղյալ է հայտարարել Ուկրաինա նախատեսված այցը` որպես բողոքի նշան Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի բանտարկության,- հաղորդում է Sueddeutsche Zeitung պաբերականը: Խորհրդակցելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ` նախագահը մերժել է իր ուկրաիանացի գործընկեր Վիկտոր Յանուկովիչի հրավերը` մասնակցելու Յալտայում կայանալիք հանդիպմանը: Գերմանիան դատապարտում է Տիմոշենկոյի քրեական հետապնդումը` այն համարելով Վիկտոր Յանուկովիչի` ընդդիմության դեմ, պայքարի մի մաս: Քաղաքական գործիչները չեն բացառում, որ կարող են հրաժարվել Ուկրաինայում կայանալիք Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերը դիտելուց: