Նոր մանրամասներ` «Անի Պլազա»-ում տեղի ունեցած ինքնասպանության դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երևանի Սայաթ-Նովա փողոցում գտնվող «Անի Պլազա» հյուրանոցում ինքնասպանություն է գործել Երևանում վարձով բնակվող 42-ամյա Վարդգես Օրգուսյանը:

Armlur.am-ի աղբյուրները հայտնում են, որ Օրգուսյանի` լոգարանում կախված դին հայտնաբերել է հավաքարարը, ով վաղ առավոտյան գնացել էր նրա սենյակը մաքրելու: Դին տեսնելուն պես, հյուրանոցի աշխատակիցն ուշագնաց է եղել, և դեմքը վախից ձգվել է:

Մեր աղբյուրների փոխանցմամբ` Օրգուսյանը հյուրանոցում միայն մեկ օրով էր սենյակ վարձել: Վերցրել էր երեկոյան, իսկ առավոտյան նրան հայտնաբերել են կախված վիճակում:

Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ մահվան հանգամանքները պարզվում են: Դատաբժշկական փորձաքննությունից պարզ է դարձել, որ դիակի վրա բռնության հետքեր չեն եղել:




Լրահոս