Մոսկվայում ձերբակալվել է «Գազել» առևանգող 3 ադրբեջանցի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվացի ոստիկանները ձերբակալել են «Գազելներ» հափշտակող կազմակերպված հանցավոր խմբի երեք անդամի:

Ինչպես տեղեկացնում է rosbalt.ru-ն, ծագումով ադրբեջանցիները ձերբակալվել են գիշերը՝ հանցանք կատարելու պահին, Կոստյակովի թիվ 11 տան մոտակայքից երկու «Գազել» տեղափոխելիս. դրանց ընդհանուր արժեքը կազմում է 400 հազար ռուբլի:

Պարզվել է, որ գողացված մեքենաները պետք է մասերի բաժանվեին և վաճառվեին պահեստամասերի տեսքով:

Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, կասկածյալները կալանքի տակ են վերցվել:

Ներկայումս ոստիկանները փնտրում են հանցավոր խմբի մյուս մասնակիցներին:




Լրահոս