60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը դուրս եկավ Չելյաբինսկում ընթացող ձյուդոյի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ։ Մեկնարկային երեք գոտեմարտեում Հովհաննես Դավթյանը հաղթեց Յուհո Ռոյնվալին (Ֆինլանդիա), Իսկանդեր Օզքանօղլուին (Թուրքիա) եւ Բեկիտի Շուկվանիին (Վրաստան)։ Կիսաեզրափակիչում Դավթյանի մրցակիցը կլինի Ուկրաինայի ներկայացուցիչ Գեորգի Զանտարյան։
Կանանց մրցումներում իր առաջին մենամարտն անցկացրեց 48 կգ քաշային Գայանե Հարությունյանը, որը պարտվեց ֆրանսիացի Լետիցիա Պաեին եւ դուրս մնաց հետագա պայքարից։