Քաղաքական կյանքը տեղափոխվել է հայտնի Չայնիի ոլորաններ:
Դեռևս անհիշելի ժամանակներից ԲՀԿ համակիրները Երևան-Սևան մայրուղու այս հատվածում խճաքարերով «Բարգավաճ Հայաստան» էին գրել` դրանով հասկացնելով, որ Կոտայքի մարզում ԲՀԿ-ն ամենաուժեղ կուսակցությունն է:
Երկար ժամանակ այս իրողությունն անշրջելի էր թվում, բայց օրեր առաջ ինչ-որ մարդիկ «Բարգավաճ Հայաստան» գեղեցիկ բառակապակցությունը խմբագրել ու «բարգավաճ»-ը մաքրել են: Իհարկե, երբեք չարժե կորցնել հույսը, թե մեր երկիրը մի օր անպայման սկսելու է բարգավաճել, բայց սույն արարքի հեղինակները հաստատ հուսահատությունից չեն նման քայլի գնացել: ԲՀԿ-ն էլ, չար կատակի քաղաքական ենթատեքստը գիտակցելով, անմիջապես գործի է անցել ու վերականգնել կուսակցության ամբողջական անունը: