Թիվ 12 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու, լրագրող Գոհար Վեզիրյանը չի ցանկանում անձնավորել մրցակից, նույն ընտրատարածքում առաջադրված Լեւոն Տեր-Պետրոսյանի զարմիկ Տիգրան Տիգրան Տեր-Պետրոսյանի դիմումն՝ իր եւ նույն ընտրատարածքում առաջադրված Լյովա Խաչատրյանի դեմ՝ չսահմանված վայրերում նախընտրական պաստառներ փակցնելու խնդրով: Այս մասին նա ասաց այսօր՝ ապրիլի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:”Առիթ ունեցել եմ պատասխանելու, իմ շտաբի ներկայացուցիչները պաստառները փակցում են ստենդների վրա՝ սահմանված տեղերում: Իմ համախոհները գալիս են շտաբ, ինձնից քարոզչական նյութ են խնդրում, ես էլ տալիս եմ, իրենք տանում են իրենց տան, խանութի պատին են փակցնում, դա բացառապես ինքնաբուխ գործընթաց է, ես չեմ կարող վերահսկել, թող ոստիկանությունը զբաղվի”,- նշեց լրագրողը: Նշենք, որ թիվ 12 ընտրատարածքում առաջադրվել է “Ժառանգությունից” Անահիտ Բախշյանը, ՀՅԴ-ից Կառլեն Գեւորգյանը, ԲՀԿ-ից Լյովա Խաչատրյանը, ՕԵԿ-ից Ռոբերտ Մասումյանը, ՀԱԿ-ից Տիգրան Տեր-Պետրոսյանը, անկուսակցական Գոհար Վեզիրյանը, Տիգրան Տեր-Պետրոսյանը դիմում-բողոք էր ներկայացրել ԿԸՀ եւ նշել էր, որ նույն ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածուներ Գոհար Վեզիրյանը եւ Լյովա Խաչատրյանը խախտել են ՀՀ ԸՕ-ի 20-րդ հոդվածի 2-րդ եւ 18-րդ հոդվածի 8-րդ կետում ամրագրված նախընտրական քարզոչությամբ սահմանված կարգը: Նրանք չսահմանված տեղում մասսայաբար տեղադրել են քարոզչության նյութեր՝ մասնավորապես Էրեբունի զանգվածի բարձրահարկ շենքերի պատերին, էլեկտրական սյուներին, էլեկտրական արկղերին եւ այլուր: Նույնանման զանգվածային խախտումներ կան նաեւ Նորագավիթ թաղամասում:
Գ. Վեզիրյանը արձագանքել է Տիգրան Տեր-Պետրոսյանի` իր դեմ ուղղված բողոքին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ