«Սխոդկայի» ժամանակ ձերբակալել են Դեդ Հասանի հովանավորյալներին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սանկտ Պետերբուրգում քրեական հեղինակությունների երեկվա հավաքի` «սխոդկայի» ժամանակ անսպասելի հայտնվել են տեղի ոստիկանները:

Այն անց էր կացվում սրճարաններից մեկում: Ձերբակալվածների թվում է եղել հայտնի «օրենքով գող» Ալեքսեյ Գուդինը` Լյոխա Իրկուտսկի մականվամբ:

Գուդինը մեծ ճանաչում էր ձեռք բերել հատկապես 2000-ականների սկզբին, երբ նրան մեղադրանք էր առաջադրվել գաղութներում զանգվածային բողոքներ և հացադուլներ կազմակերպելու համար: Նրա հովանավորներից մեկը եղել է հայտնի հեղինակություն Դեդ Հասանը:

ud

«Օրենքով գող» Ալեքսեյ Գուդինա` Լյոխա Իրկուտսկի

Գուդինի հետ միասին հանդիպման էր գնացել նաև Կռասնոյարսկի «օրենքով գողերից» Կոստյա Կանսկին: Նա հայտնի է իր նկատմամբ կատարված մի քանի մահափորձերով:

Вор в законе Костя Канский

«Օրենքով գող» Կոստյա Կանսկի

Այդուհանդերձ, մարմնական ծանր վնասներ հասցնելուց հետո անգամ հնարավոր չեղավ «կոտրել» քրեական հեղինակությանը:  Ինչպես հետագայում պարզ է դարձել, «գողը» ներկա է եղել լիովին առողջ և կազդուրված վիճակում, իսկ հարցաքննության ընթացքում, ինչպես միշտ, թարմ էր: Այս անգամ ոստիկանները ոչինչ չունեին բերման ենթարկվածներին ցույց տալու, այդ պատճառով էլ երկու «գողերին» էլ զննելուց հետո բաց են թողել:

Հայտնի է, որ Կոստյա Կանսկին արդեն լքել է քաղաքը: Հասցրել է նա արդյոք բուժել ատամները, մնաց չբացահայտված:




Լրահոս