
Իսպանացի գիտնականները հայտնաբերել են , որ սովորական հացի օգտագործումը չի հանգեցնում է ճարպակալման: Լաս Պալմաս քաղաքի համալսարանի գիտնականները ուսումնասիրել են դիետոլոգիայի, ճարպակալության եւ մարդու օրգանիզմի վրա հացահատիկների ազդեցության վերաբերյալ՝ վերջին 30 տարվա ընթացքում հրատարակված գիտական աշխատանքները:Վերլուծությունը ցույց է տվել, որ վերջին տարիներին ճարպակալմամբ տառապողները զուր են իրենց ավելորդ քաշի համար մեղքը բարդել հացի վրա: Քաշը նվազեցնելու համար իսպանացի մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել քաղցրավենիքից և մեծ քանակությամբ շաքար պարունակող հացամթերքներից: