Մենք ասում ենք այն, ինչ կա. Ս. Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի հանրապետական կուսակցությունը` երկրի նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ, այսօր` ապրիլի 26-ի առավոտից նախընտրական հանդիպումների շարք է անցկացնում Տավուշի մարզում: Նրանք արդեն այցելել են մարզի Բերդ քաղաք, որտեղ, հանրության հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ասել է, թե ՀՀԿ-ն ընտրել է միայն վերելքի ուղին, որովհետեւ լավին լավն են ասում, վատին` վատը, եւ միայն ուզում են մարդկանց ապահովել բարեկեցիկ կյանք, բարձրորակ կրթություն, բարձրակարգ առողջապահություն, արժանապատիվ գյուղական միջավայր:”Մենք խաղաղության կողմնակից ենք, իսկ Բերդում լավ գիտեն խաղաղության նշանակությունը, որովհետեւ ապրում եք սահմանային գոտում, գիտեք ինչ է պատերազմն ու գնահատում եք խաղաղությունը”,-ասել է նա:Խոսելով կուսակցության առաջիկա ծրագրերի մասին, ՀՀԿ նախագահն ասել է, որ իրենք տեսնում են առկա թերությունները, փորձում գտնել ուղիներ` դրանց լուծման համար, որովհետեւ ամեն ինչ միայն սեւ գույներով չէ, իրենք  գալիս են փոփոխությունների համալիր ծրագրով:Խոսելով մյուս կուսակցությունների քաղաքական գաղափարների ու կոչերի մասին, Սերժ Սարգսյանն ասաց. “Շատ քաղաքական ուժեր խոստանում են ավելին, քան կկարողանան անել, կամ ավելին, քան հնարավոր է, իսկ մենք խոստումներ ենք տալիս մեր ուժերի սահմաններում: Ամեն մի քաղաքական ուժ ցանկանում է ապացուցել, որ ինքը կկառուցի բարեկեցիկ Հայաստան, սա պայքար չէ, ու ընտրություններից հետո էլ պետք է տիրի համերաշխություն: Մենք ասում ենք այն, ինչ կա, մենք անիրականանալի խոստումներ չենք տալիս”:Իր խոսքում Սերժ Սարգսյանը նշել է նաեւ, որ այս ընտրությունների նախընտրական ընթացքը զգալիորեն տարբերվում է նախորդ ընտրությունների նախընտրական շրջաններից:




Լրահոս