
Հանրահայտ դերասան Ջոն Տրավոլտայի՝ Ֆլորիդայում գտնվող տունը երկու թռիչքուղի ունի, որոնք տանում են ուղիղ նրա տան առջև, գրում է Business Insider-ը:
«Մենք տան դիզայնը համապատասխանեցրել ենք ինքնաթիռների համար, որպեսզի ցանկացած պահի կարողանանք ճամփորդել, և մեզ դա հաջողվել է»,- ասել է Տրավոլտան:
Նշենք, որ նա մասնավոր օդաչու է և 2002 թվականից Ավստրալիայի ամենախոշոր ավիաընկերության՝ Qantas-ի «հատուկ դեսպանն է»: