Ռուսաստանը սպառնալիք չէ ՆԱՏՕ-ի համար. Ռասմուսեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը սպառնալիք չէ ՆԱՏՕ-ի համար: Այս մասին «Քարնեգի» եվրոպական հիմնադրամում ելույթի ժամանակ հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս գոգ Ռասմուսենը. հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

«Չեմ կարծում, թե Ռուսաստանն այսօր անմիջական սպառնալիք է: ՌԴ-ն գիտի, որ Վաշինգտոնյան պայմանագրի 5-րդ կետի համաձայն՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի նկատմամբ ագրեսիայի դեպքում՝ դաշինքի մնացած բոլոր երկրները ոտքի կկանգնեն՝ նրան պաշտպանելու»,- ասել է Ռասմուսենը:

Ռասմուսենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է «բարձրացնի ռազմական զսպողականության իր ունակությունները, որպեսզի ապահովի իր պաշտպանության համոզիչ լինելը»:




Լրահոս