
Լոս Անջելեսի Վան Նույս թաղամասի 31-ամյա բնակիչ Համբարձում Սարկիսյանին, ում ոստիկանները ձերբակալել էին Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքի աշխատակիցների հետ վիճաբանության ժամանակ զինված հարձակում իրականացնելու կասկածանքով, գրավի դիմաց ազատ են արձակել: Ըստ տեղեկությունների՝ նա մինչ փախուստի դիմելը փորձել է քարշակով հարվածել ոստիկանին: Ոստիկանությունը մի քանի ժամ նրան հետևել է և ձերբակալել Գլենդելում, որտեղ նրա խոսքով՝ ընկերուհին է բնակվում: Ի դեպ, քարշակը պատկանել է AAA արտակարգ իրավիճակների ծառայությանը: