Համակարգից դուրս պայքարը՝ ըստ Նախախորհրդարանի (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք դասական իմաստով ներքաղաքական գործընթացի մեջ չենք գտնվում: Մեր երկիրը կառավարում են օտարները և նրանց տեղական դրածոները, մեր ժողովրդի կամքը բռնադատված է, իսկ նրա իշխանությունը՝ յուրացված: Մեկ խոսքով՝ երկիրը գաղութացված է: Ճիշտ է, այն գաղութացված է ոչ թե դասական, այլ նորօրյա ձևերով: Նրա տարածքը հայտարարված չէ որպես զավթված, ձևականորեն գործում են պետական կառավարման բոլոր մարմինները, ունենք դրոշ, հիմն, զինանշան, Սահմանադրություն և օրենքներ: Սակայն այդ ամենը աչքին թոզ փչելու համար է: Իրականում մեր երկիրը խլել են մեզանից: Ուստի մեր վիճակը այսօր ավելի շատ կռվի, պատերազմի նման է:

Այդ պատճառով մենք այս գործընթացն անվանել ենք ազգային-ազատագրական պայքար:

Եվ, քանի որ մեր երկիրը գաղութացրել են նրա պետական կառավարման համակարգին տիրանալու միջոցով, մենք պետք է քանդենք այն և ստեղծենք պետական կառավարման մեր՝ յուրային, համակարգը, որպեսզի ազատագրվենք:

Այդ գործընթացն առաջնահերթ կարգով ենթադրում է երկու խնդրի լուծում. կառավարող վերնախավի փոփոխություն և ժողովրդի կամքն արտահայտող պետական կառավարման հանգուցային մարմինների ստեղծում: Այս մարմինների շարքում առանցքայինը օրենսդիր մարմնի՝ խորհրդարանի ստեղծումն է: Մեր ծրագրի համաձայն այն կոչվում է Հիմնադիր խորհրդարան, քանի որ հիմք է դնելու նոր որակի հայկական պետության:

Այս երկու խնդիրն էլ հնարավոր է լուծել ռեժիմի հեռացումից հետո:

Իսկ մինչ այդ հարկավոր է համախմբել ապագա ազգային ընտրախավի առաջին, առավել ակտիվ ներկայացուցիչներին և նրանցից կազմավորել Հիմնադիր խորհրդարանը:




Լրահոս