
Շվեդիայում թոշակառուին հաջողվել է ներկա գտնվել նախարարների պաշտոնական ընթրիքին,- գրում է The Local-ը: 67-ամյա թոշակառու Մարգարեթ Վինբերգն իր անունով համապատասխան հրավեր է ստացել, սակայն հետագայում պարզվել է, որ հրավիրատոմսը պետք է ուղարկվեր իր անվանակից Գյուղատնտեսության նախկին նախարար ու փոխվարչապետին:Երբ նա այցելել է նշված հասցեով, միջոցառման կազմակերպիչներն ու Շրջակա միջավայրի պաշտպանության նախարարը հասկացել են, որ սխալ է տեղի ունեցել, սակայն ոչ իրական Վինբերգին չեն վռնդել ու թույլատրել են մասնակցել կառավարական միջոցառմանը: