Եթե ձեր ձայնը տաք Հանրապետական կուսակցությանը, ավելի վատ է լինելու: Այդ մասին այսօր` ապրիլի 26-ին, Եղեգնաձորում հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ընտրողների հետ հանդիպմանը:
Վերջինս ներողություն է խնդրել ,ընտրողների համար մուրաբա չբերելու համար: Բերողները շատ կլինեն, եւ այդ փողը նրանք գողացել են ժողովրդից: “Դա բյուջեի փողն է: Մեր բյուջեն երկուս ու կես միլիարդ է, իսկ հինգ միլիարդ ամեն տարի գողացվում է ձեզանից: Եթե չգողանային, բյուջեն կլիներ յոթ ու կես միլիարդ դոլար”,- ասել է առաջին նախագահը։”Ինչ փաստարկ պիտի բերի իշխանությունը, որ ասի՝ հավատացեք մեզ, այսուհետ ավելի լավ կլինի. Փոփոխություննն այն է լինելու, որ եթե մինչև հիմա հինգ միլիարդ են գողանում, այսուհետ ավելի շատ են գողանալու”,- նշել է առաջին նախագահը` ազդարարելով, որ գործող իշխանությւոնների օրոք` 14 տարում երկիրը լքել է շուրջ մեկ միլիոն մարդ:
“Տվեք իշխանությունը Հանրապետականին և Սերժին և հաջորդ տաս-տասնչորս տարիներին Հայաստանի ժողովուրդը կպակասի ևս մեկ միլիոնով”,-ասել է Տեր-Պետրոսյանը` կոչ անելով ձայն տալ միայն Հայ ազգային կոնգրեսին: