Լրագրողները բոլորից շատ են սուրճ խմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գիտնականները պարզել են, որ տարբեր մասնագիտություն ունեցող անձանցից բոլորից շատ սուրճ խմում են լրագրողները և զանգվածային լրատվամիջոցների այլ ներկայացուցիչներ:

Դա պարզվել է 10 հազար բրիտանացիների հարցման արդյունքում, որն անցակցրել է Meddaily-ը:: Պարզվել է, որ հարցվածների 85%-ը խմում է ամսական 3 գավաթ սուրճ, և դա զարմանալի չէ: 2013-ին անցկացված հետազոտությունների տվյալներով՝ լրագրողի մասնագիտությունն ամենաանշնորհակալն է՝ ցածր աշխատավարձի և սթրեսի բարձր մակարդակի պատճառով:

4100 ամերիկացու շրջանում անցակցված հարցման արդյունքներով՝ ամենից շատ սուրճ խմում էին սննդի բնագավառի աշխատակիցները: Լրագրողները միայն 6-րդ տեղում են: Ամերիկացիների 34%-ն առանց սուրճի չի կարողանում արդյունավետ աշխատել, իսկ բրիտանացիների դեպքում այդ թիվը կազմում է 70%:

Աշխարհում սուրճի օգտագործման ամենաբարձր տոկոսը գրանցվել է Նիդեռլանդներում: ԱՄՆ-ն զբաղեցնում է 16-րդ տեղը: Բժիշկների կարծիքով՝ օրական չարժի խմել 4 բաժակից ավել սուրճ: Թեև սուրճն ունի նաև իր դրական կողմերը. այն նվազեցնում է որոշ տեսակի ուռուցքների և մի շարք այլ հիվանդությունների առաջացման հավանականությունը:




Լրահոս