Մոսկվայի ընտրատեղամասերից մեկում երեք աղջիկներ մերկացել են և խանգարել քվերկությանը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: Միջադեպի ականատեսների վկայություններով՝ աղջիկները բղավել են «Կեցցե՜ Ուկրաինան», իսկ նրանց կրծքին պատկերված է եղել Ուկրաինայի դրոշը:
Կարգազանցները ձերբակալվել են և բերման ենթարկվել ոստիկանության մոտակա բաժանմունք: Առայժմ հայտնի չէ, թե ով է կազմակերպել այդ ակցիան:
Օրեր առաջ Մոսկվայի նույն հատվածում կախել էին Ուկրաինայի դրոշը և շենքի ցցաձողը ներկել դրա գույներով:
Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Ռուսաստանի Դաշնության 30 շրջանում ընթանում էին տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների ընտրություններ: Ընտրություններին մասնակցության մակարդակը Մոսկվայում շատ ցածր է եղել և կազմել է 21%: