Ռոնալդուն հիասթափվել է «Ռեալ»-ի տրանսֆերային քաղաքականությունից. Կալդերոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը կարծում է, որ ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հիասթափվել է ակումբի վարած տրանսֆերային քաղաքականությունից:

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Արքայական ակումբը» լքել են Խաբի Ալոնսոն և Անխել դի Մարիան:

«Ինձ մոտ այն տպավորությունն է, որ Կրիշտիանուն «մինչև կոկորդը կուշտ է»  Ֆլորենտինո Պերեսի տրանսֆերային քաղաքականությունից: Երբ նա նոր էր «Ռեալ» եկել, մտածում էր, որ Արիեն Ռոբենն իր համար հիանալի թիմակից կլինի:

Շուտով Ռոբենը վաճառքի հանվեց: 2 տարի անց վաճառեցին Իգուաինին, և Կրիշտիանուին դա նույնպես դուր չեկավ: Անցյալ տարի նա սխալ համարեց Մեզութ Օզիլի հեռանալը, իսկ վերջին կաթիլը դարձան Ալոնսոյի և Դի Մարիայի վաճառքները:

Երբ ես նրա հետ պայմանագիր էի կնքում, նա ասաց, որ շնորհակալ է «Մանչեստեր Յունայթեդ»-ին: Նա այնտեղ հիանալի ժամանակ է անցկացրել: Նրան ամեն ինչ դուր էր գալիս», – ասել է Կալդերոնը:

Անցյալ շաբաթ բրիտանական մամուլը հայտնել է, որ պորտուգալացի ֆուտբոլիստը պատրաստ է վերադառնալ անգլիական Պրեմիեր լիգա:




Լրահոս