![](https://armlur.am/wp-content/uploads/2012/04/26//23146.jpg)
Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյի 23-ամյա նկարիչ Դոն Լուչոն ստվարաթղթից ուշագրավ ավտոպատահարներ է ստեղծում մայրաքաղաքի փողոցներում:
Նկարիչը, օգտագործելով ստվարաթղթի թափոններ, դրանք վերածում է յուրահատուկ մեքենաների, սակայն հեռվից դրանք այնպիսի տպավորություն են ստեղծում, ասես ավտոպատահարի ենթարկված իսկական մեքենաներ լինեն: Բացի մեքենաներից, Լուչոյի հավաքածուում կան ստվարաթղթե ինքնաթիռներ, ննջասենյակ, խոհանոց, եւ այլն: