Այսօր Օզոնային շերտի պահպանման միջազգային օրն է:
Օզոնային շերտի պահպանման խնդիրն այն եզակի խնդիրներից է, որում մարդկությունը որոշակի հաջողության է հասել՝ խնդրի լուծման դրական տեղաշարժ արձանագրելով:
1994. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից սեպտեմբերի 16-ը հաստատվեց օզոնային շերտի պահպանության միջազգային օր: Այս օրն ընտրվել է ի պատիվ «Օզոնի շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալում ստորագրված արձանագրության:
Օզոնային շերտի պահպանության խնդիրը (օզոնը պահպանում է Երկրի կենդանի օրգանիզմները ուլտրամանուշակագույն ճառագայթների կործանիչ ազդեցությունից), համարվում է առաջնային բոլոր երկրների համար: Այն ամրագրված է «Օզոնային շերտի պահպանության»՝ Վիեննայի կոնվենցիայում: Մոնրեալի արձանագրությամբ որոշվել է միջոցներ ձեռնարկել և կրճատել, իսկ հետագայում ընդհանրապես դադարեցնել օզոնի շերտը քայքայող նյութերի արդյունահանումն ու օգտագործումը: