5 տարի՝ առանց Չեմպիոնների լիգայի, երկար ժամանակ է. Ռոջերս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտարարել է, որ իր սաների առջև խնդիր է դրել դուրս գալ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ: Խմբային փուլի առաջին խաղում անգլիական ակումբն այսօր կհյուրընկալի «Լուդոգորեց»-ին:

«Մենք ուրախ ենք Չեմպիոնների լիգա վերադառնալու համար: 5 տարի՝ առանց այդպիսի մրցաշարի, շատ երկար ժամանակ է «Լիվերպուլ»-ի համար: Մենք իրավունք ունենք այստեղ լինել, քանի որ վերջին մի քանի տարվա ընթացքում ահռելի աշխատանք ենք կատարել: Մեր գլխավոր նպատակը խմբից դուրս գալն է:

Այսօր երեկոն առանձնահատուկ է լինելու, որովհետև սա Չեմպիոնների լիգան է: Իհարկե, դա չի դառնա բացառություն», – նշել է Ռոջերսը:

 




Լրահոս