Վերատին երկարաձգեց ՊՍԺ-ի հետ պայմանագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիսապաշտպան Մարկո Վերատին երկարաձգել է ՊՍԺ-ի հետ պայմանագիրը մինչև 2019թ. հունիսը. հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: 21-ամյա ֆուտբոլիստը փարիզյան ակումբի ֆուտբոլիստ էր դարձել դեռևս 2012-ին: Այդ ժամանակից սկսած նա ՊՍԺ-ի կազմում 88 խաղ է անցկացրել, այդ թվում՝ 15 խաղ Չեմպիոնների լիգայում:

«Ես ինձ տեսնում եմ միայն ՊՍԺ-ում: Ես ցանկանում եմ շարունակել տիտղոսներ նվաճել հենց այս ակումբի հետ, ինչպես նաև՝ կատարելագործել իմ խաղն ավելի վարպետ ֆուտբոլիստների կողքին: ՊՍԺ-ն մեծագույն ակումբ է», – նշել է Վերատին:

 

 




Լրահոս