
Տեղեկատվություն է ստացվել, որ ապրիլի 25-ի գիշերը Զվարթնոց օդանավակայանում Երևան-Ստամբուլ չվերթի ուղեւորի մոտ ատրճանակ է հայտնաբերվել:
Ինչպես armlur.am-ին տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ուղեւորներից մեկի մոտ հայտնաբերվել է “Վոլտրան” ատրճանակ` փաստաթղթով: Հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն: