«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ռուսական ռուբլին գրանցեց բացարձակ «հակառեկորդ»` մեկ դոլարի գինն անցավ 38 ռուբլուց: Իր պատմության ընթացքում ռուսական ռուբլին երբեք այդքան արժեզրկված չի եղել` նույնիսկ 2008-2009 թթ. Համաշխարհային ճգնաժամի ժամանակ: Սա բարդ իրավիճակ է ստեղծում ՀՀ բնակչության համար, քանի որ Հայաստան մտնող մասնավոր տրանսֆերտների ավելի քան 80 տոկոսը գալիս է Ռուսաստանից: Ռուբլու արժեզրկման հետևանքով նվազում է այդ տրանսֆերտների ծավալները, ինչը չափազանց մեծ նշանակություն ունի բնակչության գնողունակության տեսանկյունից: Տարեկան ՌԴ-ից միայն բանկային համակարգով Հայաստան է ուղարկվում ՀՀ բյուջեին հետ համեմատելի գումար` մոտ 2 մլրդ դոլարին համարժեք ռուբլի»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: