«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրն Օպերայում տեղի է ունեցել Ալլա Լեւոնյանի մենահամերգը` «Ճանապարհ» (20 տարի բեմում): Նա երգել է իր լավագույն երգերը: Մասնակցել են «Սասուն», «Բերդ» պարային համույթները, Նաիրա Գյուրջինյանի մանկական երգչախումբը, Արսեն Սաֆարյանը, Էդգար Գյանջումյանը: Դահլիճը պարել է եւ ուրախացել: Համերգը կարելի էր շատ հաջողված համարել, եթե Ալլան վերջում չփչացներ տպավորությունը. համերգին ուշացումով ժամանած Ռիտա Սարգսյանին ու Հասմիկ Պողոսյանին տեսնելով` նա երգն ընդհատել է, բոլորին լռեցրել եւ հատուկ ողջունել բարձրաստիճան տիկնանց»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: