
ԱԺ պատգամավոր, թիվ 36 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով “Բարգավաճ Հայաստան” կուսակցության կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Մուշեղ Պետոյանն այսօր այցելեց Շիրակի մարզի Լուսակերտ, Սարատակ, Հովտաշեն և Վարդաքար համայնքներ: Բնակիչների հետ կայացած հանդիպումների ժամանակ Աժ պատգամավորը ներկայացրեց ԲՀԿ նախընտրական ծրագիրը և պատասխանեց բնակիչներին հուզող տարաբնույթ հարցերին: Մուշեղ Պետոյանը իր խոսքում նշեց, որ տարածաշրջանի գյուղական համայնքների խնդրիները հիմնականոմ նույնն են` ջրամատակարարման հետ կապված դժվարություններ, հակակարկտային կայանների բացակայություն, մշակույթային միջոցառումների պակաս, գործազրկություն և այլն: Պարոն Պետոյանը խոստացավ ամեն կերպ նպաստել առկա խնդիրների լուծմանը և ընտրվելու դեպքում հաճախակի այցելել տարածաշրջանի համայնքներ և մշտապես լինել մարդկանց կողքին, այլ ոչ թե դա անել ընտրությունից ընտրություն: