«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը օրերս, «Ժողովուրդ»-ի տեղեկացմամբ, «շքախմբով» մեկնել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո` մասնակցելու ԵԽԽՎ ԱԺ նախագահների հանդիպմանը: Հ. Նաղդալյանը մասնակցել է ԵԽԽՎ ԱԺ նախագահների տարեկան ժողովին: Այստեղ ուշագրավն այն է, որ Նաղդալյանը Օսլո է մեկնել ոչ թե միայնակ, ինչպես օրենքով է նախատեսված, այլ պատվիրակությամբ նրան ուղեկցողներ են եղել: «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ Հերմինե Նաղդալյանին Օսլոյում ուղեկցել են ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն ու ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիյագովը: Թե ինչու է ԱԺ փոխխոսնակ Նաղդալյանը նման կազմ ընտրել` այդ ժողովին մասնակցելու համար, մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել, քանի որ նրա հեռախոսն անջատված էր»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: