Ո՞Վ Է ՍՏԱՀԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ համացանցում տեղադրվեց ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի հոդվածը, որում մասնավորապես ասվում է. «Դրսի ընկերները տեսնում են, որ ստահակի բանը բուրդ է. ազնիվ խաղում նա ոչ միայն չի շահի, այլեւ կկորցնի ամեն ինչ` սկսած «Պատեկ Ֆիլիպ» ժամացույցից, վերջացրած «Բրիոնի» կոստյումով, եւ այդ ամենը կուղարկեն պետբյուջե… Կեղծ «Գելափ»-ի մասին երեւի արդեն լսել եք, իսկ մի քանի օր առաջ Երեւանում նախընտրական իրադրության վերաբերյալ հանդես եկավ նաեւ ոմն Վալերի Ֆյոդորով` Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի ղեկավարը (նշանակում է` ստահակի վիճակն այնքան լուրջ է, որ շարքային կամ առաջատար աշխատակիցներով չեն բավարարվել, ուղարկել են ղեկավարին): Ես նրա գնահատականները չեմ քննարկի կամ վիճարկի… նրանք հենց Ռուսաստանում են համարվում մի «նախընտրական գրասենյակ», որը հատուկ կապեր ունի Կրեմլի հետ եւ չի խորշում կատարել իշխանությունների ու դրանց ԱՊՀ-ական ընկերության պատվերները, նաեւ լավ վարժվել է կեղտոտ ֆինանսական սխեմաներին… Դուք, բարեկամնե՛րս, մի՛ հավատացեք նրանց… Հավատացե՛ք միայն ձեզ… Ցանկանո՞ւմ եք դեպի լավը փոխել ձեր կյանքը, ցանկանո՞ւմ եք ապրել ազատ, արդար հասարակության մեջ` քվեարկե՛ք հօգուտ սպիտակի: Քվեարկե՛ք հօգուտ Դաշնակցության»:
Թե իշխանական որ ուժին կամ գործչին նկատի ունի Վահան Հովհաննիսյանը` «Բրիոնի» ֆիրմայի կոստյումը հիշեցնելիս, այդպես էլ հասկանալի չէ: Պարզ է միայն, որ քաղաքական ուժերի հռետորաբանությունն օր օրի դառնում է ավելի արմատական: Ավա՜ղ, միայն հռետորաբանությունը:




Լրահոս