Ադրբեջանում փոխում են ազգանունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանում օրենսդրական մակարդակով ստանդարտացնում են ազգանունների վերջավորությունները: Ներկայումս կառավարությունը մշակում է հարցի իրավաբանական կողմը: Սպասվում է, որ կառավարությունը որոշում կկայացնի ազգանունների ազգայնացման մասին: Կառավարության ընդունած որոշման համաձայն՝ երեխայի ազգայնացումը կիրականացվի ստիպողաբար՝ առանց ծնողների համաձայնությունը ստանալու. տեղեկացնում է flnka.ru-ն:

Ինչպես նշել է Ադրբեջանի Ազգային ակադեմիայի՝ անունների և ազգանունների կոմիտեի նախագահ Նազիմ Ջաֆարովը, այժմ Ադրբեջանում ազգանունների 80 տոկոսն ունի –ով կամ վերջավորությունը, և միայն 10 տոկոսն է ավարտվում –լի, -լու, լյու և -զադե վերջավորություններով:

«Հարցն այնպես է դրվում, որ բոլոր նրանք, ովքեր իրենց ադրբեջանցի են համարում, իսկ Ադրբեջանի փոքրաթիվ ժողովուրդներից շատերը ձուլվել են ադրբեջանցի ժողովրդի հետ և իրենց ադրբեջանցի են համարում, պետք է փոխեն ազգանունները:

Այսպիսով՝ պաշտոնյան խոստովանել է, որ Ադրբեջանում տեղի է ունենում բնիկ ժողովուրդների տարրալուծում: Մինչդեռ, պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ երկրում բոլոր պայմանները ստեղծված են բնիկ ժողովուրդների և նրանց մշակույթի պահպանման համար. գրում է հոդվածի հեղինակ Մոհամմեդ Աբդուլզաևը:




Լրահոս