Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս օրերին գտնվում է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Քոչարյանը հինգշաբթի օրը Մոսկվայի Սպիտակ տանը պաշտոնապես հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինին: Պաշտոնականից զատ, Քոչարյանն ու Պուտինը մի անգամ էլ կարճատեւ հանդիպում են ունեցել ուրբաթ օրը: Թե ինչ են խոսել նախկին ու նորընտիր նախագահները, «Ժողովուրդ»-ին առայժմ չհաջողվեց պարզել: Միայն հայտնի է, որ այսօրվա դրությամբ Քոչարյանին մեծ քաղաքականություն վերադառնալու ցանկալի երաշխիքները չեն տրվել:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ