Օբաման ամեն բան արեց՝ Ռուսաստանին որպես գործընկեր կորցնելու համար. Պուշկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի պետդումայի՝ միջազգային հարցերի կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովը համարում է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ամեն բան արել է Ռուսաստանին որպես գործընկեր կորցնելու համար:

«ԱՄՆ-ն հայտարարում է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն ընթանում են կառուցողական հունով: Կատարյալ անհեթեթություն: Օբաման ամեն բան արեց, որ կորցնի Ռուսաստանին իբրև գործինկեր», – գրել է պատգամավորն իր Twitter-ում:

«Արևմուտքն ինքն իրեն է վնասում՝ դրդելով մեզ առանձին գոյության:

Պատժամիջոցների իր ռիսկային քաղաքականությամբ այն Ռուսաստանին առավել ինքնուրույն է դարձնում», – գրել է Պուշկովը:




Լրահոս