Կիրակի օրն արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի Մխչյան գյուղում: Երիտասարդ մի աղջիկ վթարի է ենթարկել 3-ամյա Ալեն Սիմոնյանին, որը հիվանդանոցում մահացել է: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ վրաերթի հեղինակը ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Աբրահամյանի դուստր Ալլա Աբրահամյանն է: Իսկ Արսեն Աբրահամյանն ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի եղբոր որդին է: Սակայն, ըստ տարածված տեղեկությունների, վրաերթի հեղինակն Ալլա Ադիբեկյանն է: Այսինքն` Աբրահամյանը դստեր ազգանունը փոխել է, իբրեւ թե իր աղջիկն ընդհանրապես կապ չունի այդ դեպքի հետ, սակայն Մխչյանի բնակիչներն ականատես են եղել այդ ամենին: Ի դեպ, նրանք «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ նման մի դեպք էլ տեղի էր ունեցել վերջերս, երբ Աբրահամյանի եղբոր կինն էր մի մարդու վրաերթի ենթարկել, ով ապրիլի 7-ին մահացել էր, սակայն դրա մասին ոչ ոք տեղյակ չէ: Երեկ փորձեցինք լուրը ճշտել Արսեն Աբրահամյանից, սակայն նա այդպես էլ մինչեւ վերջ խուսափեց պատասխանել զանգերին:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ