ՆԱՏՕ-ի՝ առնվազն երեք զինծառայող զոհվել է երեքշաբթի առավոտյան Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:
Տեղի ոստիկանների խոսքով՝ մահապարտը պայթուցիկով լցված ավտոմեքենայով բախվել է զինվորական շարասյանը: Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ-ի դեսպանատան հարևանությամբ:
Հարձակման պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել թալիբ-գրոհայինները:
Աֆղանական կառավարության աղբյուրը հայտնել է, որ պայթյունից 16 մարդ է տուժել. տեղեկացնում է BBC-ն: