«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Բաղդադից 80 կմ հեռավորության վրա գտնվող Իրաքի քաղաքներից մեկում քիմիական զենք են կիրառել: Այս մասին հաղորդել է «Ալ Սումարիա»-ն: Բնակելի շրջանների գնդակոծման ժամանակ իսլամիստներն օգտագործել են քլորով լցված զենքներ:
Հարձակման արդյունքում՝ թունավոր գազից տուժել են տասնյակ մարդիկ. հայտնում է Россия 24 հեռուստաալիքը: Նրանք բոլորը տեղափոխվել են հիվանդանոց: Զոհերի մասին տեղեկություններ առայժմ չկան: